կարևոր
883 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 17:37

Հայկական հողն անկլավ անվանողը դավաճան է, և այդ բառին համարժեք բոլոր հետևանքները կրելու է. Աննա Մկրտչյան

Հայկական հողն անկլավ անվանողը դավաճան է, և այդ բառին համարժեք բոլոր հետևանքները կրելու է. Աննա Մկրտչյան

Այսօր ՀՀ-ում իրավիճակը պահանջում է հրատապություն, ողջախոհություն և հայրենասիրություն՝ հատկանիշներ, որոնք չունեն այսօր բանակցողները, իրենց ռազմաքաղաքական հրամանատար համարողները: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Ըստ պատգամավորի՝ իշխանությունը գործելու փոխարեն ամենուր մեղավորներ է փնտրում, երկիրը պաշտպանելու փոխարեն՝ բանավոր համաձայնությամբ այն հնաձնում թշնամուն: Այդ ամենն ուղեկցվում է հայ հանրությանը խաբելու և մոլորեցնելու փորձերով:

«Նոյեմբերի 9-ից ադրբեջանցիները քանի՞ կետ պահպանեցին, որ նոր զիջումների եք ուզում գնալ։ 

Ես մոտավոր պատկերացնում եմ, թե ինչպես եք նստում բանակցային սեղանի շուրջ։ Ասում եք՝ ու՞մ, ի՞նչ ու ինքա՞ն է պետք Հայաստանից, ասեք՝ տանք, միայն թե ձեզ աթոռներից չզրկեն։ Ձեզ մի՛ խաբեք, թե սահմանազատման ու սահմանագծման գործընթացից է կախված մեր խաղաղությունը»,-նշեց Աննա Մկրտչյանը։

Պատգամավորը հավելեց՝ Գեղամ Մանուկյանին դուրս կհրավիրեն, թե մեկ այլ ընդդիմադիր պատգամավորի, դրանից ոչինչ չի փոխվի.

«Հայկական հողն անկալվ անվանողը, հայկական շահին հակառակ սահմանազատում ու սահմանագծում անողը, Հայաստանի շահն անտեսողն ու չպաշտպանողը դավաճան է, և վաղ թե ուշ այդ բառին համարժեք բոլոր հետևանքները կրելու է»,-ասաց պատգամավորը։