կարևոր
3304 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-26 17:21

Աննա Դանիբեկյանը չբավարարեց ինքնաբացարկի միջնորդությունը

Աննա Դանիբեկյանը չբավարարեց ինքնաբացարկի միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանի ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։ Այսպիսով, նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը։

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նոր պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը լքեց դատական նիստերի դահլիճը։

Այսօր նիստի ժամանակ պաշտպանն անհամաձայնություն էր հայտնել դատարանի գործողությունների հետ՝ նշելով, որ այդպես էլ չի ստացել քննվող գործի ամբողջական նյութերը։ Դատարանը պաշտպանական կողմին տրամադրել է նյութերի միայն 75 հատորը և դրանց ծանոթանալու համար տվել մեկ շաբաթ ժամանակ։

Դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 2-ը։