կարևոր
2020 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 16:26

Արցախն ուրացողը դավաճան է

Արցախն ուրացողը դավաճան է

Ազգային Ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ «Արցախն ուրացողը դավաճան է» հայտարարությունից հետո, նրա թիմակից պատգամավորները, լրագրողները, քաղաքացիները սկսեցին ֆլեշմոբ իրականացնել ֆեյսբուքում։

«Արցախը ուրանալը դավաճանություն է!!! Եւ վերջ!»,-գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Հռիփսիմե Ստամբուլյանը գրում է. «Այո՜ , Արցախն ուրացողը դավաճան է և վերջ, որքան էլ փորձեք լռեցնել, միևնույնն է չենք լռելու !!! Սերունդներով եք պատսխան տալու !!!!»։

«Արցախն ուրացողը դավաճան է»,-գրել է նույն խմբակցությունից Էլինար Վարդանյանը։

«Արցախն ուրանալը դավաճանություն է»,-գրել է պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Արցախը ուրանալը դավաճանություն է!!! Եւ վերջ!»,-գրել է ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Արթինը:

«Արցախն ուրացողը՝ միանշանակ դավաճան է»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Սմբատ Արսենյանը: