Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ էր հրավիրվել։
Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր։
«Հայաստան» խմբակցությունը իններորդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին հանձնաժողովի նիստը, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հորդորեց նոր թեկնածու ներկայացնել։