Եթե մեր գործադիր իշխանությունն իր տեղում լինի՝ ՊՆ-ն, ԱԱԾ-ն, որևէ նորմալ տեղեկատվություն ներկայացնի, այլ ոչ թե փորձի հարձակում կազմակերպել օրինակ ՄԻՊ-ի վրա, որն այս ընթացքում ցույց տվեց, որ միակ բարձրաստիճան պաշտոնատար լիազություններ ունեցող այն անձն է, որը հստակ պաշտպանում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերը: Այս մասին ԱԺ հերթական նիստի իր ելույթում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Տպավորություն է, որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ նույնիսկ իշխանություն ներկայացնող պատգամավորն ուղղակի ձևով մեղադրում է գործադիր իշխանությանը և ճիշտ է անում։ Եթե մեր գործադիր իշխանությունն իր տեղում լինի՝ ՊՆ-ն, ԱԱԾ-ն, որևէ նորմալ տեղեկատվություն ներկայացնի, այլ ոչ թե փորձի հարձակում կազմակերպել օրինակ ՄԻՊ-ի վրա, որն այս ընթացքում ցույց տվեց, որ միակ բարձրաստիճան պաշտոնատար լիազորություններ ունեցող այն անձն է, որը հստակ պաշտպանում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Անդրադառնալով երկու տարով օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության սահմանափակման կառավարության նախաձեռնությանը՝ Արծվիկ Մինասյանը նշեց․
«Բազմաթիվ են քաղաքացիների դժգոհություններն ու բողոքները երկու տարով օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության սահմանափակման մասով, որովհետև ձեր բացատրությունը տրամաբանական և նպատակային կլիներ, եթե ասեիք, որ տրվում է անձնագրի վավերականության ժամկետով, քանի որ մենք այսօր դեպքեր ունենք, որ մարդը ունի ավելի երկար ժամկետով վավերականություն այլ երկրներում: Այսինքն ստացվում է, որ սահմանափակում եք երկու տարով, այդ դեպքում ի՞նչ անեն այն մարդիկ, եթե նրանց չորս տարով է տրված:
Կենսաչափական անձնագրերի մասով ասեմ, որ իմ անձնագրի ժամկետն ավարտվել է ու մինչև այսօր չեմ կարողանում նույնիսկ հին նմուշի կենսաչափական անձնագիր ստանալ, որովհետև ասում են չկա այդ անձնագիրը:
Հիմա հարց՝ եթե մենք դա չունենք ինչի՞ համար ենք քաղաքացիներին անիմաստ լարվածության մեջ պահում:
Ապահովեք կենսաչափական անձնագրերը, նոր նման սահմանափակումները տրամաբանական կլինեն, որ մարդիկ գնան, դիմեն, ստանան»,-ասաց Մինասյանը։