Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սիլվա Համբարձումյանի գործով նիստը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց պաշտպանական կողմի՝ դատարանին ներկայացված բացարկի միջնորդությունների քննարկումը և հեռացավ խորհրդակցական սենյակ։
Դատական ակտը կհրապարակվի այսօր, ժամը 16։00-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նոր պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը բացարկի միջնորդություն էր ներկայացրել ԵԴ/0253/01/19 քրեական գործով դատավարության նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։
Ըստ Կոչուբաևի՝ դատավոր Դանիբեկյանն ունի ակնհայտ կանխակալ վերաբերմունք իր նկատմամբ և չի կարող լինել օբյեկտիվ։