կարևոր
1279 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 15:17

Այո՛, Արցախն ուրացողը դավաճան է. վերահաստատում եմ Գեղամ Մանուկյանի խոսքերը

Այո՛, Արցախն ուրացողը դավաճան է. վերահաստատում եմ Գեղամ Մանուկյանի խոսքերը

Չի կարելի սահմանափակել պատգամավորի խոսքը, չի կարելի կամայական կիրառել հարկադրանքի միջոցներ: Ես հաստատում եմ Գեղամ Մանուկյանի ասածը: Այո՛, Արցախն ուրացողը դավաճան է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Գեղամ Մանուկյանին դահլիճից հեռացնելու միջադեպին:

«Դա իշխանության կողմից ռեպրեսիայի մեխանիզմի մի էլեմենտ է, որովհետեւ խորհրդարանում ընդդիմության խոսքը արգելափակվում է, ընդհատվում է, ապա զինվորական համազգեստով մարդկանց կողմից ուժով հեռացվում է պատգամավորը: Ընդդիմությունն ընդամենը պատասխանել է նախկինում ելույթ ունեցած պատգամավորի որակումներին: Այդ պատգամավորի հանդեպ հնչած գնահատականը, որ Արցախն ուրացողը դավաճան է, դա փաստ է: Չկա Հայաստանում արժանապատիվ մի քաղաքացի, որը կասի Արցախը ուրանալը դավաճանություն չէ»,-նշել է նա:

Հիշեցնեն, որ քիչ առաջ անվտանգության աշխատակիցներն ԱԺ ամբիոնից հեռացրին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։ Խորհրդարանի ամբիոնից Գեղամ Մանուկյանը կրկին հայտարարեց, որ Արցախն ուրացողը դավաճան է։ Գեղամ Մանուկյանի ելույթը հիստերիայի հասցրեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, որն անմիջապես հրահանգեց անջատել պատգամավորի խոսափողը, ապա ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին նրան ամբիոնից հեռացնելու համար։