կարևոր
340 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 14:46

Մեծ հարց է՝ այդ օրերի ավելացումը ՀՆԱ-ի ավելացում կբերի՞, թե՞ չի բերի. Թադևոս Ավետիսյան

Մեծ հարց է՝ այդ օրերի ավելացումը ՀՆԱ-ի ավելացում կբերի՞, թե՞ չի բերի. Թադևոս Ավետիսյան

Նախագիծը կարևոր է, վերաբերում է 650 հազար աշխատողի, մոտ 40 հազար գործատուի: Այս մասին ԱԺ հերթական նիստի իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը։

«Այս նախաձեռնությունը քննարկվել է ոչ միայն բիզնես շահի տեսանկյունից, այլ նաև աշխատողների ընդհանուր իրավունքի կամ հանրային շահի տեսանկյունից: Բայց հիմա դուք չնշեցիք այն թվերը, որոնք բերել եք որպես հիմնավորում: Այդտեղ, ըստ էության, հիմնավորում չկա, ցավում եմ, որ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծում տնտեսությանը վերաբերող հաշավարկներն այդպիսի մեթոդներով են իրականացվում»,-ասաց Ավետիսյանը:

Թադևոս Ավետիսյանը շեշտեց, որ վերցրել են, մեխանիկորեն ավելացրել են աշխատանքային օրերի թիվը և դրան վերագրել են մի ամբողջ ՀՆԱ, տնտեսության տարբեր ոլորտներ:

«Խնդրում եմ հանեք դա, որպեսզի նաև մեր պոտենցիալ ներդրողները չկարդան այդ մասին:

Հիմնավորում չկա և մեծ հարց է՝ այդ օրերի ավելացումը ՀՆԱ-ի ավելացում կբերի՞, թե՞ չի բերի»,-ասաց Ավետիսյանը:

Ըստ պատգամավորի՝ մյուս կարևոր խնդիրը այն է՝ պետք է հավասարակշռվի այսպիսի նախագծերը նաև աշխատողների իրավունքների տեսանկյունից:

«Խոսեցիք բիզնեսի մասին, բայց սոցիալական պետության Կառավարություն եք ներկայացնում: Այս նախագիծը չի քննարկվել Հանրապետական սոցիալական եռակողմ հանձնաժողովում, այսինքն այստեղ հստակ եռակողմ ֆորմատ կա, օրենքի ուժով գործում է և հենց այսպիսի նախագծերի համար է:

Ես կարծում եմ, որ այս նախագիծը պետք է քննարկվեր համատեղ նիստում, բացի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովից նաև պետք է քննարկվեր Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում և մենք որոշակի այլ հիմնավորումներ կբերեինք, չնայած դուք այդպես էլ հանրայնորեն ներկայացված մեր հակափաստարկներին այդպես էլ չանդրադարձաք»,-ասաց Ավետիսյանը: