ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ցավակցագիր է հղել ՀՅԴ անդամ Վռամ Աբրահամյանի մահվան կապակցությամբ:
«Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է նվիրյալ ընկեր, ՀՅԴ Ապարանի կոմիտեության անդամ Վռամ Աբրահամյանը:
Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ընկերոջ ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:
Սիրելի ընկեր Վռամ Աբրահամյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ից՝ Ապարանի Սբ. Խաչ եկեղեցում»,- նշված է ՀԳՄ-ի ցավակցագրում: