կարևոր
3103 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-26 14:28

30 տարի մեզ չեն կարողացել լռեցնել, հիմա էլ չեն կարող. Գեղամ Մանուկյան

30 տարի մեզ չեն կարողացել լռեցնել, հիմա էլ չեն կարող. Գեղամ Մանուկյան

ԱԺ ամբիոնը չլինի, 100 հատ հրապարակ կա։ 30 տարի մեզ չեն կարողացել լռեցնել, հիմա էլ չեն կարող լռեցնել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հարցին՝ արդյոք նման վերաբերմունքը միայն դավաճան բառի հետ էր կապված, Գեղամ Մանուկյանն ասաց՝ որևէ բառ, որի համար ինքը պատասխանատու է, չեն կարող թույլ չտալ, որ ԱԺ ամբիոնից ասի։

«Անցնող 3 ամիսներին Փաշինյանի երեսին էլ եմ ասել՝ հողատու ես, դավաճան ես, շարունակելու եմ ասել, որովհետև դա համոզմունք է։ Նրանք կարմիր գծերն են անցել, հայրենիքի անվտանգության, մեր ժողովրդի միասնականության, արցախահայության իրավունքների կարմիր գծերն են անցել»,-ասաց պատգամավորը։

Ըստ Մանուկյանի, իրերն իրենց անունով պետք է կոչել, և ինքը այդպես էլ արեց, Արցախն ուրանալը կոչեց դավաճանություն, քանի որ Հայաստանում բազմաթիվ կուսակցություններ փոխած Վիգեն Խաչատրյանն օրերս իրեն թույլ էր տվել ասել, որ «Հայաստանի ապագան պայմանավորված է Արցախով» ձևակերպումը սխալ է:

«Երևի Ռուբեն Ռուբինյանի դուրը չեկավ, որ Ազգային ժողովի ամբիոնին Արցախ պաշտպանող պետք է լինի:

Վիգեն Խաչատրյանը ինքնաբերաբեր ուրացել է Արցախը, Արցախյան հարցը, որի դեպքում ցանկացած խելամիտ մարդ, այդ թվում ես և իմ տարեկիցները, ովքեր 30 տարի առաջ, ի տարբերություն խաչատրյանվիգենների, կանգնել են Ազատության հրապարակում, պայքարել են Արցախի համար։ Ռուբեն Ռուբինյանն այդպիսով նաև ուրացավ իր հոր՝ Կարապետ Ռուբինյանի պայքարը, որը արցախյան շարժման առաջին օրերից եղել է պայքարում»,- ասաց Մանուկյանը: