կարևոր
418 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 13:25

Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում. Արթուր Սարգսյան

Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում. Արթուր Սարգսյան

Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

«Այն ժամանակ դեռ համայնքի ղեկավար էի՝ մայիսի 23-ից հունիսի 8-ը եղել եմ Իշխանասարի հատվածում՝ համայնքի ղեկավարների, ավագանու հետ ու 15 օր սահմանի պաշտպանություն ենք իրականացրել։ Այս պահին թուրքը գտվում է Սիսիանի վարչական տարածքում՝ Սև լճից վերև՝ Իշխանասարի հատվածում: Նոյեմբերի 9-ի պայմանագրում գրված չէր, որ մենք պետք է հետ գանք։ Նախարարին ինչ հարցնում էինք, ասում էր՝ ես տեղյակ չեմ։ Հարցրել եմ, կարո՞ղ է այնպես լինի, որ գաք ասեք Սիսիանն էլ է տված հետ քաշվեք»,- ասաց Սարգսյանը։

Պատգամավորը նշեց, որ Գորիսի և Կապանի հատվածում 25 կմ հետ են եկել՝ դիրքերը թողնելով թշնամուն։

Արթուր Սարգսյանի խոսքով՝ Մեղրիում եւ Գորիսում ընտրությունների արդյունքներն արտացոլեցին իրականությունը։

«Տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունն այլ բնույթ ունի, համապետականը՝ այլ։ Այս ընտրությունների արդյունքով դուք տեսաք, որ Առուշ Առուշանյանը բացարձակ հաղթանակ տարավ, Մեղրիում նույնպես հաղթանակ եղավ»,- ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով Կապանում սպասվող ընտրություններին, Սարգսյանն ասաց, որ աջակցելու է գործող համայնքապետ Գևորգ Փարսյանին։

«Գևորգ Փարսյանն իմ ընկերն է և այս տարիների ընթացքում շատ գործեր է արել Կապանի համար։ Ես վստահ եմ, որ կապանցիները ճիշտ ընտրություն կկատարեն և իրենց ձայնը կտան Գևորգ Փարսյանին։ Ես որպես ընկեր իր կողքին եմ»,- ընդգծեց Արթուր Սարգսյանը։

Արթուր Սարգսյանն ընդգրկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում։