կարևոր
6985 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 13:30

Արցախն ուրացողը դավաճան է. Գեղամ Մանուկյանի խոսքը հիստերիայի հասցրեց ԱԺ փոխխոսնակին

Քիչ առաջ անվտանգության աշխատակիցներն ԱԺ ամբիոնից հեռացրին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։ Խորհրդարանի ամբիոնից Գեղամ Մանուկյանը կրկին հայտարարեց, որ Արցախն ուրացողը դավաճան է։ Գեղամ Մանուկյանի ելույթը հիստերիայի հասցրեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, որն անմիջապես հրահանգեց անջատել պատգամավորի խոսափողը, ապա ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին նրան ամբիոնից հեռացնելու համար։

Իսկ պատգամավորն իր ելույթում ասում էր հետևյալը․ «Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախ ուրացողը դավաճան է, դա դավաճանություն է։ Ինչպես քիչ առաջ ելույթ ունեցողը (Վիգեն Խաչատրյանը) վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախն ուրացել»։ 

Անվտանգության աշխատակիցները ուժով հեռացրին Գեղամ Մանուկյանին ամբիոնի մոտից, որից հետո 20 րոպե ընդմիջում հայտարարվեց: