կարևոր
4042 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-26 13:10

Շուտով նախաձեռնությամբ ենք հանդես գալու, և սուտը կքրեականացվի․ Ագնեսա Խամոյան

Շուտով նախաձեռնությամբ ենք հանդես գալու, և սուտը կքրեականացվի․ Ագնեսա Խամոյան

Պարո՛ն Պապոյան, տիկի՛ն Դավոյան, եթե պոպուլիզմի և դեմագոգիայի մրցույթ լինի, հանգիստ եղեք, ձեզ հաղթող չի լինի․ պարո՛ն Թորոսյան, առնվազն բարոյական չէ դասեր տալ քրիստոնյաներին, մանավանդ, որ աթեիստ եք: ԱԺ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Պարոն Քերոբյան, ես սպասում էի, որ պատերազմին Ձեր մասնակցության վերաբերյալ մեջբերումներն անելու փոխարեն կներկայացնեք այն թվերը, որ ներկայացրիք հանձնաժողովի նիստի ժամանակ: Ըստ այդ թվերի՝ ՀՆԱ-ի ծավալը կավելանա 88,6 միլիարդ դրամով, համախառն թողարկման ծավալը կավելանա 123 միլիարդ դրամով, առևտրի թողարկումը կավելանա 47,5 միլիարդ դրամով, արդյունաբերության թողարկումը կավելանա 35,4 միլիարդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը կավելանա, գյուղատնտեսության, շինարարության ծավալները կավելանան»,-նշեց Ագնեսա Խամոյանը։

Խամոյանը հույս ունի, որ նախարարին չի վախեցրել հանձնաժողովի նիստի ժամանակ այն հայտարարությունը, որ շուտով նախաձեռնությամբ են հանդես գալու, և սուտը քրեականացվելու է:

«Ակնկալում ենք, որ նախարարի եզրափակիչ ելույթում, ի վերջո, կներկայացվի այս թվերի բացվածքը։ Ինձ զարմացնում է, երբ այստեղ բանակից են խոսում, անվտանգությունից են խոսում, դուք ուտելուց եք խոսում, Նոր տարվա մասին են խոսում, դուք էլի ուտելուց եք խոսում, ես չեմ հասկանում ինչո՞ւ են բոլոր ասոցիացիաները գնում ուտելու վրա, Նոր տարվա հետ պետք չէ ասոցացնել ուտելը հարգելի գործընկերներ»,-ասաց Խամոյանը: