կարևոր
1330 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-26 13:00

ԱԺ բերում են նախագծեր, որոնց հիմնավորումը ոչնչի մասին է․ Էլինար Վարդանյանը

ԱԺ բերում են նախագծեր, որոնց հիմնավորումը ոչնչի մասին է․ Էլինար Վարդանյանը

Քննարկում ենք մի նախագիծ, որը որևէ կերպ չի հիմնավորվում։ Մշակույթ է դարձել. ԱԺ բերում են նախագծեր, որոնց հիմնավորումը ոչնչի մասին է։ Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Նախագծեր ներկայացնելիս հարգեք և՛ ԱԺ-ն, և՛ քաղաքացիներին։ Այստեղ ցիտատներ անելով՝ օրենքի նախագիծը չեն հիմնավորում»,-նշեց Էլինար Վարդանյանը։

Պատգամավորը կարծում է, որ Կառավարությունը ծայրահեղության է գնում։ Ամանորի տոները կրճատել, հավանաբար, պետք է, բայց ոչ այս տեսքով։ Վարդանյանը կասկածում է, որ նախարարությունը ծրագիրը ներկայացնելուց առաջ այն քննարկել է բոլոր շահագրգիռ գործարարների հետ։

«Ամանորի տոներին որևէ հյուրանոց դատարկ չի մնում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վնաս են կրելու հյուրանոցները, խոսե՞լ եք իրենց հետ։ Դիլիջանից ամսի երկուսին գալու են աշխատանքի և երեկոյան վերադառնա՞ն։ Ասում եք՝ ժողովուրդը պարտք չի վերցնի, ձեր խնդիրն է պայքարել, որ ժողովուրդը պարտք վերցնելու խնդիր չունենա, ոչ թե, ասենք, տոները կրճատում են, որ պարտք չվեցնեն։ Ես հասկանում եմ գնաճի դեմ ոնց եք պայքարում, ասում եք՝ տոները կկրճատենք, ծախսելու խնդիր չի ունենա, էլ ժողովուրդը չի ասի՝ թանկ է ամեն ինչ»,-ասաց նա և նշեց, որ քաղաքակիրթ աշխարհը Սուրբ Ծնունդն է նշում։