կարևոր
358 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 12:41

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 25-ին կատարվել է 138 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 135 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 70-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Ունենք երկու մահվան դեպք։ Հիվանդներից 73-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր սիրտ-անոթային անբավարարություն: 64-ամյա տղամարդը նույնպես մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ 40% թոքերի հյուսվածքի ախտահարումով:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15888 քաղաքացու հետազոտություն, որից 1726-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։