կարևոր
1762 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-26 11:48

Մեր երկրում տոները գողացել են, մենք տասնամյակներ շարունակ եռատոն էինք տոնում. Գեղամ Մանուկյան

Մեր երկրում տոները գողացել են, մենք տասնամյակներ շարունակ եռատոն էինք տոնում. Գեղամ Մանուկյան

Մեր երկրում տոները գողացել են, մենք արդեն մայիսի 9-ը չենք նշում, մենք տասնամյակներ շարունակ եռատոն էինք ասում, իսկ հիմա չունենք այդ եռատոնը: Այս մասին ԱԺ հերթական նիստի իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«17 տարի աշխատում եմ հեռուստատեսությունում և ամեն տարի դեկտեմբերի 31-ի երեկոյան գնացել եմ տուն, իսկ հունվարի 1-ին աշխատանքի եմ եկել»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

«Սիրելի հայրենակիցնե՛ր, ներողություն եմ խնդրում, որ Կառավարությունն այսպիսի օրնագիծ է բերել, որը երկար ժամանակ է՝ քննարկվում է: Խոսելով տոների մասին՝ եկեք նաև անդրադառնանք, թե անցած տարի քանի՞ մարդ է տոնական սեղանի շուրջ նստել և քանի՞սն են եղել Եռաբլուրում, իսկ այս տարի քանի՞սն են սիրտ ունենալու Ամանոր նշելու:

Մի պահ անդրադարձեք, որ մեր երկրում տոները գողացել են: Մեր երկրում մենք արդեն մայիսի 9-ը չենք նշում: Մենք տասնամյակներ շարունակ եռատոն էինք ասում, իսկ հիմա չունենք այդ եռատոնը: 

Հիշեք՝ անցած տարի բանակի օրը ինչպես էինք նշում, հիշեք նաև սեպտեմբերի 21-ը, երբ երկիրը բաժանվեց երկու մասի՝ ժողովուրդ և հրապարակում նստած ինչ որ համերգ լսողներ, որ կապ չուներ ժողովրդի հետ:

Անկեղծ ասած՝ այս քննարկումը որոշ չափով անիմաստ է, որովհետև մեզանից գողացել են բոլոր տոները»,-նշեց Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանն իր ելույթը եզրափակեց՝ խոսելով մեր երկրում ապրող քուրդ հայրենակիցների և եզդի համայնքի ժողովրդի մասին՝ հավելելով, որ իրենց մասին ևս կարելի է մտածել, քանի որ իրենց Ամանորը դեկտեմբերի 31-ին չէ, այլ՝ մարտին և ապրիլին: