կարևոր
370 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 10:48

ԱԺ փակ նիստում կքննարկվի Հայաստանի Հանրապետության սահմաններին տիրող վիճակը

ԱԺ փակ նիստում կքննարկվի Հայաստանի Հանրապետության սահմաններին տիրող վիճակը

Այսօր խորհրդարանում փակ նիստով կքննարկվի Հայաստանի սահմաններին տիրող վիճակը, ինչպես նաև սահմանագծման հարցը։ 63 պատգամավոր կողմ էր փակ նիստ անցկացնելուն, 17 պատգամավոր՝ ձեռնպահ:

Փակ նիստում հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջարկել էին որպես հարակից զեկուցող ներգրավել նաև ԱԳ նախարարին, և հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նրան չեն ներգրավվել։

Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ընդդիմության առաջարկը փոխանցել են կառավարությանը, որտեղից հարկ են համարել ԳՇ պետի տեղակալին և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին գործուղել ԱԺ այդ քննարկման համար