կարևոր
3661 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 10:13

Ընդդիմադիր պատգամավորները ԱԺ-ում ծափերով դիմավորեցին ազատ արձակված Արթուր Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր մեկնարկած ԱԺ հերթական նիստերի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները ծափերով ողջունեցին դահլիճ մտնող Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, որը կալանքից ազատվելուց հետո առաջին անգամ է մասնակցում խորհրդարանի աշխատանքներին:

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` պատգամավորը երդվեց բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել պետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը ազատ էր արձակվել 20 մլն դրամի դիմաց: