Հոկտեմբերի 26-ը տարվա 299-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 66 օր։
- 1581 թ. - համաձայն ավանդության Երմակը գրավեց Սիբիրը։
- 1636 թ. - հիմնադրվում է Հարվարդի համալսարանը:
- 1797 թ. - ծնվել է Ջուդիտա Պաստան, իտալացի օպերային երգչուհի (մահ. 1865 թ.)։
- 1863 թ. - Ժնևում հիմնադրվեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։
- 1863 թ. - հիմնվեց Անգլիայի ֆուտբոլային միությունը, աշխարհի ամենահին ֆուտբոլային միությունը։
- 1874 թ. - ծնվել է Օննիկ Չիֆթե-Սարաֆը, արևմտահայ գրող, արձակագիր (մահ. 1932 թ.)։
- 1892 թ. - ջուր իջեցվեց Ֆրիտյոֆ Նանսենի «Ֆրամ» նավը։
- 1905 թ. - Շվեդիան և Նորվեգիան կազմալուծեցին իրենց ունիան։
- 1934 թ. - ծնվել է Ժակ Լուսյեն, ֆրանսիացի դաշնակահար։
- 1994 թ. - կնքված համաձայնագրով սահմանվեց Իսրայելի և Հորդանանի սահմանները։
- 2011 թ. - ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը ներկայացվեց Stop Online Piracy Act օրինագիծը։