20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Կիպրոսահայերը շարունակում են մերժել Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ ԵԽԽՎ նիստին մասնակցելու համար Հունաստան մեկնած Աժ պատվիրակության այցելությունը Կիպրոս: «Դավաճաննե՛ր», «Հայասպաննե՛ր», «Չե՛նք ուզում ձեզ տեսնել այստեղ» և այլ կոչեր են հնչել։
Հիշեցնենք, որ երեկ նմանատիպ բողոքի ակցիա տեղի է ունեցել Կիպրոսում նաև Ալեն Սիմոնյանին դիմավորելու ժամանակ։
Ավելի վաղ ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն և ՀՅԴ Կիպրոսի Կոմիտեն հայտարարություններ էին տարածել՝ դատապարտելով նախ ԵԽԽՎ նիստին իշխանական միակուսակցական պատվիրակության մասնակցությունը, ապա նշել.
«Այս սպառնալիքներուն դիմաց ժողովուրդը համախմբելու եւ միասնական բռունցք դարձնելու փոխարէն, այս բաժանարար իշխանութեան ներկայացուցիչները եկած են Կիպրոս առանց օրակարգի, զբօսնելու երկրի մը մէջ, որ թրքական ոտնձգութիւններու սպառնալիքի տակ կը գտնուի:
Ձեր տեսակը հոս գործ չունի Պարոն Սիմոնյան»,- ասված է ՀՅԴ Կիպրոսի Կոմիտեի հայտարարության մեջ: