Վրաստանի վարչապետը բացառում է երկրի տարածքում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումների պրակտիկայի ներդրումը: Այդ մասին նա հայտարարել է Թբիլիսիում լրագրողների հետ զրույցի ընթացքում:
Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստան են բերել բոլոր տեսակի պատվաստանյութերը, եւ որ այդ երկրի քաղաքացիներն ազատ ընտրության իրավունք ու հնարավորություն ունեն:
«Մենք պետք է համոզենք, այլ ոչ թե պարտադրենք մեր քաղաքացիներին, որ պատվաստումը միակ, այլընտրանք չունեցող որոշումն է», - հայտարարել է Ղարիբաշվիլին:
Նշենք, որ հոկտեմբերի 23-ի դրությամբ Վրաստանում պատվաստման ամբողջական կուրսն անցել է 921 հազար քաղաքացի, ինչը կազմում է երկրի բնակչության ընդհանուր թվի 32 տոկոսը:
Ի դեպ, հարեւան երկրում չեն պարտադրում նաեւ թեստավորում: Պարտադիր է միայն փողոցում ու հանրային վայրերում դիմակ կրելը: