19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Երկու սենյականոց կիսակառույց, կոմունալ հարմարությունների բացակայություն, վառարանի ծխից սեւացած պատեր, բազմաթիվ հոգսեր եւ դրանք լուծելու անորոշություն: Իսկանդարյանների հիշողության մեջ վերջին 13 տարում այս պատկերից այն կողմ ուրիշ ոչինչ չկա: Տավուշի մարզի Գանձաքար գյուղում բնակվող ընտանիքը հարմարավետ կյանքի փոխարեն ընտրել է զավակների բարեկեցիկ ապագան ապահովելու ճանապարհը: Ֆինանսական ներդրումներ են կատարվել ոչ թե տան կառուցման, այլ դստեր եւ որդու բուհական կրթության ապահովման համար: Դա եղել է զավակների եւ ընտանիքի մոր՝ Նելլի երազանքը, որը եւս բարձրագույն կրթություն ունի:
Տարիներ շարունակ արտերկրի ճանապարհն ընտրած երիտասարդ տանտերը՝ Արտակը, արտագնա աշխատանքի շնորհիվ կարողացել է իրականացնել իրենց առջեւ դրված նպատակը: Այժմ զավակների հաջողությամբ հպարտացող ընտանիքը, գտել է նաեւ կիսակառույցը հարմարավետ տուն դարձնելու ճանապարհը: Այդ հարցում նրանց աջակցելու պատրաստակամություն են հայտնել բնակարանաշինության ծրագրով գործակցող Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»:
Տարիների գործընկերների աշխատանքի շնորհիվ հերթական ընտանիքը պատրաստվում է մինչեւ տարեվերջ բնակարանամուտ նշել: Արտակն արդեն սկսել է շինարարությունը. քարը քարին է դնում ժպիտով եւ զավակների հետագա կյանքը եւս մեկ աստիճանով ապահով դարձնելու վճռականությամբ:
Մանրամասնում է՝ Ալիսա Մելքոնյանը։