կարևոր
1042 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-25 21:33

Վստահ կարող ենք արձանագրել, որ Արծրուն Հովհաննիսյանը հերթական անգամ ստել է․ Արսեն Բաբայան

Վստահ կարող ենք արձանագրել, որ Արծրուն Հովհաննիսյանը հերթական անգամ ստել է․ Արսեն Բաբայան

Ահագին ժամանակ է անցել, բայց այդպես էլ իրավական գնահատական չի տրվել Արծրուն Հովհաննիսյանի սենսացիոն հայտարարությանը, հանցագործության մասին հաղորդմանը: Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը։

«Հիշեցնեմ, Արծրունը մասնավորապես ասել էր՝ «Պատերազմից հետո կանգնում էին ու ճակատիս ուղիղ խոսքով ասում. հելիր, իշխանություններին մեղադրիր ու կստանաս համապատասխան ֆինանսական հնարավորություններ։

Հայտարարի՜ր, որ իշխանությունները ծախել են հողերը ու ասա, որ պատերազմը ի սկզբանե տանուլ տված է եղել, ու դու ոչ մի բանի պրոբլեմ չես ունենա։ Քո մասին, կյանքդ կհոգանք և քեզ կապահովագրենք ամեն ինչով», -հայտարարել էր Հովհաննիսյանը:

Արծրունի այս հայտարարությունը պարունակում է առնվազն քրեական օրենսգրքի 312.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության մասին տվյալներ:

Հետևաբար, վստահ կարող ենք արձանագրել, որ Արծրուն Հովհաննիսյանը հերթական անգամ ստել է: Որևէ մեկը կասկած չունի, որ այդպիսի բան կատարված լինելու դեպքում այս իշխանությունը մեծ շոու կկազմակերպեր և Արծրունի մատնանշած կամ նկատի ունեցած անձանց վաղուց կալանավորած կլիներ»: