կարևոր
1411 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-25 21:25

Հաջորդ տարի բնակիչների գնողունակությունն ընկնելու է․ ԱԺ-ում քննարկվել է 2022-ի բյուջեի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Թեեւ 2022 թվականին կանխատեսվում է 7% տնտեսական աճ, բայց սրան զուգահեռ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հեռու են այն մտքից, որ 2022-ի բյուջեն կլուծի բոլոր խնդիրները, ուստի բազմաթիվ սոցիալական հարցեր դեռեւս մնալու են չլուծված:

Այս տարվա 6 ամսվա տվյալներով՝ նվազագույն սպառողական զամբյուղը մեկ անձի համար ամսական հատել է 70 հազար դրամի շեմը, բայց նվազագույն աշխատավարձը մնացել է նույնը՝ 68 հազար դրամ, միջին կենսաթոշակն ու նպաստներն էլ զամբյուղի շեմից կրկնակի են պակաս: Ընդդիմադիր պատգամավորը մի շարք խնդիրներ է թվարկում եւ հարցնում՝ ինչո՞ւ դրանք հաշվի առնված չեն հաջորդ տարվա պետական բյուջեում։

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունում է, որ հաջորդ տարի բնակիչների գնողունակությունը ընկնելու է, բայց ոչ միայն աղքատների, այլ՝ բոլորի:

Թե ինչո՞ւ է բյուջեի՝ պաշտպանությանը հատկացված մասը, նախորդ տարվա համեմատ կրճատվել, իսկ ոստիկանությանը՝ ավելացել: Այս հարցադրումներն էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է անում:

Շարունակելով խոսքը՝ Խաչատրյանը նշում է, որ ինքը մինչեւ ԱԺ ուղարկելն է ուսումնասիրել 2022-ի բյուջեի նախագիծը, եւ տեսել, որ տարբերություն կա Կառավարության կայքում դրած նախագծի եւ Աժ ուղարկածի միջեւ:

Ֆինանսական ոլորտի գլխավոր պատասխանատուն, սակայն, հույս ունի, որ հաջորդ տարի գնաճը կվերադառնա թույլատրելիի սահմաններ:

Մանրամասնում է՝ Ալինա Սիմոնյանը։