19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
ՌԴ Նաբերեժնիե Չելնի քաղաքում պանելային հինգհարկանի բնակելի շենքում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունն ավերել է երկու հարկի մի քանի բնակարան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նախնական տվյալներով՝ ավերվել է վեց բնակարան վերջին երկու հարկերում»,- հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։ Այս տեղեկությունը հաստատել է նաև քաղաքապետ Նաիլ Մագդեևը:
Փլատակների տակ չորս մարդ է եղել, երեքին հաջողվել է փրկել։ Նրանցից մեկը՝ 2010 թվականին ծնված երեխան, տեղափոխվել է հիվանդանոց:
Նախնական տեղեկություններով շենքից տարհանվել է 32 մարդ: