կարևոր
514 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-25 18:29

Եկել է Էրդողանին կարմիր քարտ ցույց տալու ժամանակը

Եկել է Էրդողանին կարմիր քարտ ցույց տալու ժամանակը

Թուրքիայում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող 10 երկրի դեսպանի՝ Օսման Քավալային ազատ արձակելու մասին կոչից հետո առաջացած ճգնաժամը լուսաբանվում է գերմանական մամուլում։ Հոդվածներում հիմնականում գերակշռում են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդեգրած դիրքորոշումը քննադատող մեկնաբանությունները։ Այս մասին գրում է «Deutsche Welle»-ի թուրքերեն ծառայությունը՝ հայտնելով, որ դիվանագիտական ճգնաժամին անդրադարձել են «Süddeutsche Zeitung»,«Mittelbayerische Zeitung», «Südwest Presse» և այլ թերթեր. հայտնում է ermenihaber.am-ը։

«Südwest Presse» թերթում տեղ գտած մեկնաբանության մեջ մասնավորապես նշվել է, որ Եվրոպական միությունը (ԵՄ) պետք է ավելի կոշտ քաղաքականություն վարի Թուրքիայի հարցում։

«Ոչ միայն դաշնային կառավարությունը, այլև որպես մեկ ամբողջություն՝ ԵՄ-ն Թուրքիայի հետ հարաբերություններում մեծ խնդիրների է բախվում։ Թուրքիային խաղաղեցնելու ջանքերը և զիջումներով եվրոպական արժեքներին ինտեգրել փորձելու հույսը ևս մեկ անգամ ի չիք դարձան։ Էրդողանն իր ճանապարհով է գնում ու Թուրքիային հեռացնում է Եվրոպայից և ժողովրդավարությունից։ Եկել է Էրդողանին կարմիր քարտ ցույց տալու ժամանակը»,- նշվել է մեկնաբանությունում։

Հոսվածում նշվում է, որ ԵՄ-ն պետք է դադարեցնի անդամակցության բանակցությունները և համագործակցության այլ ձև գտնի Թուրքիայի հետ, որը սպառնում է Եվրոպական խորհրդին։

Շեշտ է դրվել նաև այն բանի վրա, որ Թուրքիա զենքի արտահանման վերանայման անհրաժեշտություն կա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Անկարայում Գերմանիայի, ԱՄՆ-ի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել և կոչ արել ազատել 4 տարի շարունակ բանտում գտնվող իրավապաշտպան Օսման Քավալային։

Դեսպանները հաջորդ օրը կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ և զգուշացվել, իսկ հոկտեմբերի 21-ին Թայիփ Էրդողանը հայտարարել էր․ «Մենք չենք կարող մեզ շքեղություն թույլ տալ սրանց հյուրընկալել մեր երկրում»։