կարևոր
457 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-25 17:54

ԵՄ-ն արձագանքել է 10 երկրի դեսպաններին արտաքսելու մասին Թուրքիայի հայտարարությանը

ԵՄ-ն արձագանքել է 10 երկրի դեսպաններին արտաքսելու մասին Թուրքիայի հայտարարությանը

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Թուրքիայի որոշումը 10 երկրի դեսպաններին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին, սակայն այդ երկրները դեռևս պաշտոնական ծանուցում չեն ստացել: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

«Մենք ի գիտություն ենք ընդունել և ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացման Էրդողանի վերջերս արած հայտարարությունից հետո: Երկրները դեռևս ծանուցում չեն ստացել, այդ իսկ պատճառով ես դեռ զերծ կմնամ հետագա մեկնաբանություններից»,- ասել է եվրոպացի գործիչը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի դեսպանները կարող են անցանկալի անձ հայտարարվել երկրում, քանի որ Թուրքիային կոչ էին արել ազատ արձակել կալանավորված իրավապաշտպան, ազգային փոքրամասնություններին աջակցող հիմնադրամի ստեղծող Օսման Քավալային: