կարևոր
985 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-25 17:20

Այսպես են պաշտոնյաները կյանքեր փրկում. ՖՈՏՈՇԱՐՔ

Այսպես են պաշտոնյաները կյանքեր փրկում. ՖՈՏՈՇԱՐՔ

Նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ի երեկոյան Արմեն Սարգսյանի անունից, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների, կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:

Այսօր նախագահի աշխատակազմից հրապարակել են ընդունելության կադրեր. բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք շարունակ աղաղակում են կորոնավիրուսային համաճարակի մոլեգնության, համաճարակային վիճակի լարված մնալու մասին, ընդունելությանը մասնակցում են առանց դիմակի և սոցիալական հեռավորություն պահելու։ Հատկանշական է, որ հենց առաջին շարքերում էլ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է՝ առանց դիմակի։ Միակ դիմակ կրողը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն է:

Նշենք, որ վերջին օրերին կորոնավիրուսից մահացության 30-ից ավել դեպքեր են գրանցվում,  հանրապետության հիվանդանոցները գերծանրաբեռնված են, մահճակալային ֆոնդը սպառվում, այսօր արդեն քննարկվում է դպրոցական արձակուրդը երկարաձգելու, իսկ բուհերում դասերը հեռավար կազմակերպելու հարցը։

Հավելենք նաև, որ երեկ Մարզահամերգային համալիրում ևս միջոցառում է տեղի ունեցել պետական մարմինների թուլատվությամբ, որտեղ ներկաների գերակշիռ մասն առանց դիմակի է եղել: