Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին Արդարադատության նախարարության միջնորդությունը մերժել է։
Նշենք, որ միջնորդության քննությանը ԲԴԽ երկու անդամներ՝ Չիչոյանը և Քոչարյանը չեն մասնակցել։
Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի՝ Ժիրիկ Սիրեկանյանի խափանման միջոցը փոխելու համար։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բեկանել էր Սիրեկանյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հիմքում դնելով դեպքի վայրում չգտնվելու հանգամանքը փաստող տվյալները։ Եղել են վերծանումներ, որոնք հաստատել են, որ դեպքի ժամին մեղադրյալը գտնվել է այլ տեղանքում։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ էլ վճռաբեկ բողոք էր ներկայացրել դատախազությունը, որի արդյունքում այն բեկանվել էր։ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո Մարաբյանի նկատմամբ վ Դատավոր Մարաբյանը միջնորդել է կասեցնել իր նկատմամբ կարգապահական վարույթը եւ դիմել ՍԴ արույթ է հարուցվել։
Հիշեցնենք նաեւ, որ դատավոր Մարաբյանը միջնորդել էր կասեցնել իր նկատմամբ կարգապահական վարույթը եւ դիմել Սահմանադրական դատարանը, ինչը, սակայն ԲԴԽ-ն մերժել է։
Իսկ դատավոր Սերգեյ Մարաբյանի փաստաբան՝ Միքայել Շխիմյանը անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին Արդարադատության նախարարության միջնորդության մերժմանը, գրել է.
«ԲԴԽ-ն մերժեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի արդարամիտ Դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ ԱՆ նախարարի միջնորդությունը:
Վարույթը իր տեսակով ուշագրավ էր, թե դրա քննության ընթացքում ծավալված իրադարձություններով, թե պատասխանող կողմի հարուցած բազմաթիվ միջնորդություններով և, իհարկե, առանձնակի ուշադրության արժանի պարոն Մարաբյանի վերջնական խոսքով:
Շնորհակալություն, ԲԴԽ անդամներին նման որոշում կայացնելու համար, ի դեպ որոշումը կայացվել է միաձայն:
Պատիվ ունեի սույն վարույթի ընթացքում ներկայացնելու Դատավորի շահերը»: