կարևոր
382 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-25 15:38

Ավտովթար Կոտայքի մարզում. Քասախ գյուղի սկզբնամասում Նիվան գլխիվայր շրջվել է

Ավտովթար Կոտայքի մարզում. Քասախ գյուղի սկզբնամասում Նիվան գլխիվայր շրջվել է

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 09։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 21-ամյա Վանիկ Եղիազարյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ատոճանապարհի՝ Քասախ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ։ 

Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։