կարևոր
313 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-25 13:56

Դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով կերկարացվի, իսկ բուհերում հնարավոր է անցնեն հեռավար կրթության

Դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով կերկարացվի, իսկ բուհերում հնարավոր է անցնեն հեռավար կրթության

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը տեղեկացրել է, որ դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով կերկարացվի։

«Աշխարհում վիճակը լարված է, մեզ մոտ և՛ մահճակալային ֆոնդն է սպառվում, և՛ մասնագիտական ներուժը։ Բուհերին մոտ 15 օր առաջ առաջարկվել է անհայտ ժամանակով անցնել հեռավար կրթության, իսկ դպրոցներին ասվել է արձակուրդը մեկ շաբաթով երկարացնել»-նշել է նա:

Նույնը վերաբերում է նաև մանկապարտեզներին։ «Լոքդաուն»-ի անցնելու հնարավորության մասին խոսելիս նա նշեց, որ պետությունը տնտեսապես դեռ դրան պատրաստ չէ։

ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ:

«Բուհերին մոտ 15 օր առաջ առաջարկվել է անհայտ ժամանակով անցնել հեռավար կրթության, իսկ դպրոցներին առաջարկվել է արձակուրդը մեկ շաբաթով երկրացնել»,-նշել է նա:

Այժմ էլ մի շարք դպրոցներ արդեն իսկ անցել են հեռավար ռեժիմի կորոնավիրուսային հիվանդության դեպքեր ունենալու պատճառով։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով արձակուրդների օրերը սահմանվել էին, սակայն դրանք կերկարացվեն։