կարևոր
817 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-25 13:39

Առուշանյանն ընտրել է Գորիսը. նա չի վերցնելու մանդատը

Առուշանյանն ընտրել է Գորիսը. նա  չի վերցնելու մանդատը

Առուշանյանն ընտրել է ԳորիսըԱյս մասին հաղորդագրություն է տարածել «Առուշ Առուշանյան» դաշինքը:

«Անցած կիրակի Գորիսի ՏԻՄ ընտրություններում կալանավայրից ՔՊ-ին հաղթած Առուշ Առուշանյանը արդեն որոշում է կայացրել՝ կմնա՞ Գորիսում որպես քաղաքապետ, թե՞ կվերցնի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։

Հիշեցնենք, որ մանդատը վայր է դրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը, ցուցակում հաջորդ համարը Առուշ Առուշանյանն է։ Մեզ ասացին՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի խնդրանքով փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այցելել է «Երևան-Կենտրոն ՔԿՀ»՝ իմանալու, թե Առուշանյանը ո՞րն է ընտրելու՝ մանդա՞տը, թե՞ Գորիսը։

Առուշանյանն ընտրել է Գորիսը։ Մեզ հետ զրույցում Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ Առուշանյանը հաստատում է իր հոր դիրքորոշումը և չի վերցնելու մանդատը։

«Հայաստան» դաշինքի ցուցակի հաջորդ համարը Ասպրամ Կրպեյանն է՝ Թաթուլ Կրպեյանի դուստրը և, ըստ ամենայնի, նա էլ կզբաղեցնի թափուր մանդատը, եթե Դավիթ Սեդրակյանը 1 շաբաթվա ընթացքում մանդատից հրաժարվելու իր դիմումը հետ չվերցնի»։