կարևոր
460 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-25 12:09

Խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը. Հայաստանում իրավիճակը շարունակում է մնալ լարված

Խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը. Հայաստանում իրավիճակը շարունակում է մնալ լարված

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է`

  • կրել դիմակ փակ տարածքներում՝ անգամ, եթե պատվաստված եք,
  • պահպանել ձեռքերի հիգիենան, պարբերաբար լվացվել օճառով կամ ախտահանել 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
  • պահել սոցիալական հեռավորություն,
  • հաճախակի օդափոխել փակ տարածքները։

Հիշեցնենք, որ պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։

«Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ», - ասված է հաղորդագրությունում։