Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 15:20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովակիմյանի վարած Nissan մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ, 28-ամյա Արթուր Բարեղամյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և 38-ամյա Խաչատուր Խաչատրյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Խ. Խաչատրյանը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: