կարևոր
1264 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-25 11:27

Երևան-Գյումրի ճանապարհի վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Երևան-Գյումրի ճանապարհի վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Հոկտեմբերի 20-ին, 07.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել: Վթարի հետևանքով 5 ուղևոր տեղում մահացել էին, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում:Ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։