կարևոր
2266 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-25 09:51

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը Մոսկվայում նոր լոքդաուն է սահմանվելու

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը Մոսկվայում նոր լոքդաուն է սահմանվելու

Այսօրվանից Մոսկայում նոր սահմանափակումներ են մտցվում կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճի պատճառով։ Դրանք կգործեն 4 ամիս` մինչև փետրվարի 25-ը:

Ըստ նոր կանոների՝ 60 տարեկանից բարձր և քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք չեն կարող դուրս գալ տնից։ Գործատուները պետք է հեռավար աշխատանքի ուղարկեն աշխատակիցների 30 տոկոսին։

Սահմանափակումները չեն տարածվում պատվաստվածների և նրանց վրա, ովքեր վերջին 6 ամսվա ընթացքում հիվանդացել են քովիդով։

Միևնույն ժամանակ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը Մոսկվայում նոր լոքդաուն է սահմանվելու։ Կփակվեն խանութները, ռեստորանները, ծառայության ոլորտի այլ ձեռնարկությունները, դպրոցներում արձակուրդ կլինի։ 

Ռուսաստանում կորոնավիրուսի նոր բռնկումը սկսվել է սեպտեմբերի վերջից։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նոր դեպքերի թիվն այնտեղ աճել է երկու անգամ։