կարևոր
910 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-25 09:07

Այսօր հոկտեմբերի 25-ն է.1825 թ. այս օրը ծնվել է ավստրիացի մեծանուն երգահան Յոհան Շտրաուսը

Այսօր հոկտեմբերի 25-ն է.1825 թ. այս օրը ծնվել է ավստրիացի մեծանուն երգահան Յոհան Շտրաուսը

Հոկտեմբերի 25-ը տարվա 298-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 67 օր։

1400 թ. - մահացել է Ջեֆրի Չոսերը, անգլիացի բանաստեղծ, համարվում է անգլիական պոեզիայի հայրը (ծն. մտվ. 1343 թ.)։

1415 թ. - տեղի ունեցավ Ազենկուրի ճակատամարտը, Հարյուրամյա պատերազմի նշանավոր մարտերից մեկը։

1825 թ. - ծնվել է Յոհան Շտրաուսը, ավստրիացի մեծանուն երգահան, դիրիժոր և ջութակահար, «վալսի արքա» (մահ. 1899 թ.)։

1920 թ. - ծնվել է Հովհաննես Բարսեղյանը, հայ ականավոր լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 2014 թ.)։

1923 թ. - ծնվել է Արտաշես Բաբայանը, հայ դրամատուրգ, թատերագետ, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ (մահ. 2009 թ.)։

1925 թ. - դրվեց Երևանի Արաբկիր թաղամասի հիմքը։

1984 թ. - ծնվել է Քեյթի Փերրին, ամերիկացի երգչուհի։

1990 թ. - եթեր հեռարձակվեց «Հրաշքների դաշտ» հեռուստախաղի առաջին հաղորդումը։

2001 թ. - թողարկվեց Windows XP օպերացիոն համակարգը։