466 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-24 23:42

Google Pixel սմարթֆոնները խնդիրներ են ունենում Android 12-ի թարմացումից հետո

Google Pixel սմարթֆոնները խնդիրներ են ունենում Android 12-ի թարմացումից հետո

Ըստ Google Pixel սմարթֆոնների որոշ սեփականատերերի՝ Android 12-ի թարմացումից հետո իրենց սարքերը սկսել են անկայուն աշխատել: Մասնավորապես ասվում է ինտերֆեյսի դանդաղումների, սենսորային էկրանի արձագանքման բացակայության, մարտկոցի արագ լիցքաթափման մասին:

Android 12-ը նախապես տեղադրված է Google Pixel 6 և 6 Pro սմարթֆոնների վրա:

Թարմացումից անմիջապես հետո նախորդ մոդելների սեփականատերերը սկսեցին նկատել համակարգի անկայուն աշխատանքը իրենց սարքերում։ Այդ մասին նրանք սկսել են զանգվածային կարգով հայտնել Google-ի աջակցության ֆորումներում, ինչպես նաև քննարկել առաջացած խնդիրները Twitter-ում:

Ըստ երևույթին, խնդիրները չեն սահմանափակվում հեռախոսի որևէ մոդելով. բողոքների մեծ մասը եկել է Pixel 4a, Pixel 4a 5G և Pixel 5 սմարթֆոններից։ Google-ը դեռ որևէ խնդիր չի հայտնաբերել Android 12-ում: Որոշ փորձագետներ աջակցության ֆորումներում խորհուրդ են տվել խնդիրներ հայտնաբերած օգտատերերին անցնել անվտանգ ռեժիմ, որոշելու համար, թե արդյոք խնդիրները կապված չեն որևէ երրորդ կողմի հավելվածների հետ, սակայն դա դեռ արդյունք չի տվել։

Android 12-ը ներառում է Material You-ի վրա հիմնված ավելի առաջադեմ և օգտագործողի համար հարմար ինտերֆեյս, բազմաթիվ ֆունկցիոնալ նորամուծություններ, ինչպես նաև օգտվողների գաղտնիությունը պաշտպանելու նոր հնարավորություններ: