կարևոր
640 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-24 23:25

Տեղի ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը

Տեղի ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ողջունեց Ռաֆայել Պետրոս ԻԱ. հոգևոր տիրոջ Պատրիարք ընտրությունը՝ առավել գործակցության հույսով: Այս մասին հայտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

«Կիրակի, 24 Հոկտեմբեր 2021-ին, Հայ Կաթողիկէ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ-Ս. Եղիա Աթոռանիստ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Ամենապատիւ եւ Գերերջանիկ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Հոգեւոր Տիրոջ գահակալութեան արարողութիւնը՝ ներկայութեամբ հոգեւոր եւ պետական ներկայացուցիչներու ու հաւատացեալ ժողովուրդի: Յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան արարողութեան ներկայ գտնուեցան Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեան եւ Վենեզուելայի Հոգեւոր Տեսուչ Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեան:

Արարողութեան աւարտին, Ֆրանսիս Պապին խօսքէն անմիջապէս ետք, Շահէ Արք. ընթերցեց Արամ Ա. Կաթողիկոսին ողջոյնի խօսքը, ուր Հայրապետը եղբայրական սիրով կ'ողջունէր Հոգեւոր Տիրոջ պատրիարք ընտրութիւնը, կը շեշտէր երկու եկեղեցիներու միջեւ գործակցութիւնը ամրապնդելու հրամայականը եւ անոր կը մաղթէր եկեղեցաշէն իրագործումներով լեցուն գահակալութիւն»: