Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Լիվերպուլը» «Օլդ Տրաֆորդում» հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 5։0 հաշվով։
Առաջին 5-րդ րոպեին Սալահի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Կեյտան։ 13-րդ րոպեին Ժոտան կրկնապատկեց հաշիվը, որից հետո «Լիվերպուլն» արդեն առջևում էր 2։0 հաշվով։ 38-րդ րոպեին արդեն Կեյտայի փոխանցումից հետո աչքի ընկավ Սալահը։ Առաջին կեսին ավելացված 5-րդ րոպեին Սալահը դուբլ ձևակերպեց՝ այս անգամ Ժոտայի փոխանցումից հետո։
«Լիվերպուլի» 3-րդ, 4-րդ և 5-րդ գոլերը խփեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը 107 գոլով դարձավ Պրեմիեր լիգայում ամենաշատ գոլ խփած աֆրիկացին։ Նա առաջ անցավ «Չելսիի» նախկին խաղացող, կոտդիվուարցի Դիդյե Դրոգբայից՝ 104 գոլ։
Ընդմիջումից հետո ՄՅՈՒ-ն չկարողացավ սթափվել ու փոխել հանդիպման ընթացքը։ 50-րդ րոպեին Սալահը ևս մեկ անգամ գրավեց «կարմիր սատանաների» դարպասը։ 52-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ, եւ գոլը չգրանցվեց։
60-րդ րոպեին հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը երկու ոտքով կոշտ սահանկում արեց Նաբի Կեյտայի դեմ խաղում։
«Լիվերպուլը» 21 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Չելսիից»։ «Մանչեսթեր Յունայթեդը» 7-րդն է՝ 14 միավոր։
Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 0։5
Նաբի Կեյտա, 5, Դիոգու Ժոտա, 13, Մոհամեդ Սալահ, 38, 45+5, 50
Հեռացում՝ Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), 60