կարևոր
1339 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-24 20:14

Սյունիքում մեկնարկել է Վերելք Սյունիք ծրագիրը

Սյունիքում մեկնարկել է Վերելք Սյունիք ծրագիրը

Անցած շաբաթ մենք Սյունիքում մեկնարկեցինք Վերելք Սյունիք ծրագիրը, որի շրջանակներում Սյունիքում բնակվող երիտասարդները սովորելու են բիզնեսի նախնական գաղափարի մշակման, կատարելագործման և այն ներդրողներին ներկայացնելու համար անհրաժեշտ հմտությունները, իսկ ծրագրի արդյունքում հաղթող գաղափարները ստանալու են ներդումներ։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Դասընթացները տեղի են ունենում Կապան քաղաքում։ Դասընթացների առաջնային նպատակը արտագաղթի կանխումը և Սյունիքի հետ երիտասարդների ունեցած կապերի ամրապնդումն է։

Նույն ծրագրերից Դաշնակցության երիտասարդականը նախորդ տարի անցկացրեց նաև Արցախում, որի արդյունքում արցախցի 6 երիտասարդ ստացել է ներդումներ»։