կարևոր
2608 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-24 20:00

Խորհուրդ չեմ տալիս անհարկի կախվել «Հայաստան» դաշինքի քաղաքական կապիտալից. Սայաթ Շիրինյան

Խորհուրդ չեմ տալիս անհարկի կախվել «Հայաստան» դաշինքի քաղաքական կապիտալից. Սայաթ Շիրինյան

Ոմանք, դեռևս հանրահավաքի չհաստատված օրը՝ նոյեմբերի 9-ը կամ 10-ը, սարքեցին քննարկման, շահարկման առարկա ու անթաքույց թիրախավորում են « Հայաստան» դաշինքին։ Գրում է դաշինքի անդամ, գնդապետ Սայաթ Շիրինյանը:

««Հայաստան» դաշինքի անդամները հստակ ասել են, որ առաջիկայում պատրաստվում են հանրահավաք անցկացնել, բայց օրը դեռ չեն հայտարարել։ Երկու օր առաջ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում հանրահավաքի օրը կասենք։

Բայց ոմանք, դեռևս հանրահավաքի չհաստատված օրը՝ նոյեմբերի 9-ը կամ 10-ը, սարքեցին քննարկման, շահարկման առարկա ու անթաքույց թիրախավորում են « Հայաստան» դաշինքին։

Նախ՝ եթե կարծում եք, որ «Հայաստան» դաշինքը հանրահավաքի անցկացման ժամկետներում ճիշտ չի կողմնորոշվել, ապա հարգելի այլ «ընդդիմադիրներ» ինքներդ կազմակերպեք հանրահավաք, խոստանում եմ ես անձամբ կմասնակցեմ։

Երկրորդ՝ թիրախավորելով «Հայաստան» դաշինքին, դուք ակամայից ընդունում եք, որ միայն «Հայաստան» դաշինքն է ընդդիմադիր և այլ ընդդիմադիր ուժեր չկան, հակառակ դեպքում՝ կթիրախավորեիք այլոց ևս։

Երրորդ՝ եթե անգամ «Հայաստան» դաշինքը որոշի նոյեմբերի 9-ին կամ 10-ին անցկացնել հանրահավաքը, ապա կներկայացվեն նաև հիմնավորումները։

Եվ վերջապես՝ խորհուրդ չեմ տալիս անհարկի կախվել «Հայաստան» դաշինքի քաղաքական կապիտալից և ծծել դաշինքի լավատեսությունը։

Հ.Գ. Վերջին կետը ունի կոնկրետ հասցեատերեր։