կարևոր
763 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-24 20:46

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Toyota Rav4-ը

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Toyota Rav4-ը

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում բախվել են Mercedes ու Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները:

Տեղում հետաքննական աշխատանքներ են սկսել անցկացվել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկաությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: