Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ ԵԽԽՎ նիստին մասնակցելու համար Հունաստան մեկնած Աժ պատվիրակության դեմ: «Դավաճաննե՛ր», «Հայասպաննե՛ր», «Չե՛նք ուզում ձեզ տեսնել այստեղ» և այլ կոչեր են հնչել այն պահին, երբ Ալեն Սիմոնյանն իջել է մեքենայից:
«Այսօր յաւուր պատշաճի «դիմաւորեցինք» մեր Հայաստանի չիշխանութիւններուն Կիպրոսի մէջ։ Փաստօրէն ոչ թէ 5000 զոհ ունենք, այլ՝ 3700։ Կարծես թէ 3700 զոհը քիչ է, կամ կեանքերու պազար կ՛ընեն»,- գրել է կիպրոսահայ Հակոբ Մանուկյանը:
Ավելի վաղ ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն և ՀՅԴ Կիպրոսի Կոմիտեն հայտարարություններ էին տարածել՝ դատապարտելով նախ ԵԽԽՎ նիստին իշխանական միակուսակցական պատվիրակության մասնակցությունը, ապա նշել.
«Այս սպառնալիքներուն դիմաց ժողովուրդը համախմբելու եւ միասնական բռունցք դարձնելու փոխարէն, այս բաժանարար իշխանութեան ներկայացուցիչները եկած են Կիպրոս առանց օրակարգի, զբօսնելու երկրի մը մէջ, որ թրքական ոտնձգութիւններու սպառնալիքի տակ կը գտնուի:
Ձեր տեսակը հոս գործ չունի Պարոն Սիմոնյան», ասված է ՀՅԴ Կիպրոսի Կոմիտեի հայտարարության մեջ: