կարևոր
1228 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-24 17:35

Ամեն պահ ոտքի ելնելու անհրաժեշտություն կա, որպեսզի արգելենք ցանկացած հողատվություն կամ զիջում. Գեղամ Մանուկյան

Ամեն պահ ոտքի ելնելու անհրաժեշտություն կա, որպեսզի արգելենք ցանկացած հողատվություն կամ զիջում. Գեղամ Մանուկյան

Բազմազբաղվածության պատճառով նոր անդրադարձա, որ պայքարի ընկերներիցս որոշների, նախկին զինակիցներիս, նիկոլապաշտների, հողատուների, դավաճանների, դավաճանների պաշտպանների ու արդարացնողների մեջ մի ընդհանուր տեսակետ է արմատավորվում, թե նոյեմբերի 9-ին ենք պատրաստվում հանրահավաք անել։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Արդեն սկսել են շրջանառել, որ հանրահավաքը միայն նոյեմբերի 9-ին է։

ՈՉՉՉՉՉՉՉՉՉ։ ԱՅԴՊԵՍ ՉԷ։

Ամեն պահ ոտքի ելնելու անհրաժեշտություն կա։ Միայն անկեղծ լինենք, ո՞վ է պատրաստ կոչին արձագանքել։ Ո՞վ կելնի փողոց։ Կելնի մինչեւ վերջ։ ԱՐԳԵԼԵԼՈՒ ցանկացած հողատվություն։ ԶԻՋՈՒՄ։ Սա է լինելու գլխավոր նպատակը։ Իշխան Սաղաթելյանն ուղղակի հաստատել էր ոչ պաշտոնական տեղեկությունը, որ նոյեմբեր 9-10-ի համար քաղաքապետարան հանրահավաքի եւ երթերի հայտ է ներկայացվել։ Չանե՞ր Դաշնակցությունը։ Բա ո՞վ աներ։ Թող անեին պոռոտախոսները։ ՄԵՆՔ արել ենք, որոշել էինք, անելու ենք։ Անելու ենք նաեւ մինչ այդ։ Թերեւս վաղը, մյուս օրը, հաջորդ օրը։ Բայց կմիանա՞ք։ Որոշումն ամեն մեկինն է։

Միայն ցանկացած չարախնդություն չի ընդունվելու, արդարացվելու։ Դա պարզապես փախուստի արդարացում է լինելու։ Հիմա էլ նկատում եմ որոշների գրառումները, որոնց անցած ամիսներին երբեք չեմ տեսել։

Ի դեպ, շուտով սկսվելու է անցնող ամիսների պայքարի մեր զինակիցներից 10 ընկերոջ դատավարությունը, որոնց մեղադրում են դատախազության դիմաց հավաքին հողատուին հայհոյելու համար։ ԼԱՎ են արել։ Էլի կասենք։ Դատվողների թվում որդիս էլ է։ ԸՆՏԱՆԻՔՈՎ ԵՆՔ այս ամենին մասնակցելու։

Կրկնում եմ՝ առանց նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ»: