կարևոր
538 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-24 17:04

Xiaomi-ի ղեկավարն առաջին անգամ ցուցադրել է առաջատար Redmi Note 11-ը ամբողջությամբ նոր գույնով

Xiaomi-ի ղեկավարն առաջին անգամ ցուցադրել է առաջատար Redmi Note 11-ը ամբողջությամբ նոր գույնով

Xiaomi-ի հիմնադիր, Xiaomi Group-ի նախագահ և գործադիր տնօրեն Լեյ Ջունը հրապարակել է Redmi Note 11 սմարթֆոնի նոր պատկերները: Մի քանի օր է՝ Չինաստանում սկսել են Redmi Note 11-ի նախնական պատվերներն ընդունել: 

Redmi Note 11-ը կրում է Маленький Кинг-Конг մականունը. նոր պատկերով նրանք առաջին անգամ ցույց են տալիս սարքը նոր կանաչ գույնով:

Լու Վեյբինգը, որը զբաղեցնում է Xiaomi Group China-ի նախագահի և Redme-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, հայտարարել է, որ Note 11 սմարթֆոնների շարքը իր հետ կբերի 6 հիմնական ֆունկցիոնալ բարելավումներ և փոփոխված դիզայն:

Նա նաև օգտագործել է «Note Reborn» բառերը Redmi Note 11-ը նկարագրելու համար՝ ակնարկելով, որ սա սերիայի շատ զանգվածային թարմացում է: Վեյբինգը հավելել է, որ նոր Note 11-ը կարելի է համարել առաջատար Redmi K40 շարքի մի մասը։

Սմարթֆոնները հասանելի կլինեն 6/128, 8/128 և 8/256 ԳԲ հիշողությամբ։

Redmi Note 11 5G-ը կունենա 120 Հց հաճախականությամբ LCD էկրան, 13 ՄՊ սելֆիի տեսախցիկ, 50 ՄՊ հետևի տեսախցիկ, Dimensity 810 և 5000 մԱ հզորությամբ մարտկոց՝ 33 Վտ արագ լիցքավորմամբ։ Note 11 Pro +5G-ը կառաջարկի OLED էկրան, 120 Հց հաճախականությամբ, 16 ՄՊ սելֆիի տեսախցիկ և 108 ՄՊ հիմնական տեսախցիկ, Dimensity 920 և 5000 մԱ հզորությամբ մարտկոց՝ 67 Վտ արագ լիցքավորմամբ: