կարևոր
613 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-24 21:02

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 436 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 436 նոր դեպք

Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 3 436 նոր դեպք, առողջացել է 4 483 մարդ, կորոնավիրուսի հետեւանքով մահացել՝ 43 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում անցկացվել է կորոնավիրուսի հայտնաբերման 32 031 թեստավորում:

Կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշները հետեւյալն են. օրական՝ 10,73 տոկոս, վերջին 14 օրում՝ 9,06 տոկոս, իսկ վերջին 7 օրում՝ 9,13 տոկոս:

Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 692 240 դեպք, որոնցից ապաքինվել է 630 961 մարդ, մահացել՝ 9 742 քաղաքացի: