կարևոր
829 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-24 14:16

Հրդեհ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ

Հրդեհ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 11։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նկուղում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հեթապահ բժիշկը։

Փրկարարները տարահանել են 60 քաղաքացու։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։12-ին մարվել՝ 12։14-ին։ 40 քմ տարածքում այրվել է աղբ։