20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀԲՖ-ն տեղեկացնում է, որ Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալով ավարտեց պայքարը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում եւ թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը:
Չեմպիոնական տիտղոս նվաճեց նաեւ 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։ Գյումրու մարզադրոցը ներկայացնող`Կարեն Ղազարյանի սանը եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տարավ չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ՝ երրորդ ռաունդում նոկդաունի ենթարկելով մրցակցին։
Չեմպիոն էր դարձել նաև 51 կգ քաշային Հենրի Սահակյանը։ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը նվաճել էին արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը արժանացել էր բրոնզե մեդալի։