կարևոր
643 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-24 12:54

Օպերայի բակում մեկնարկել է Covid-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը

Օպերայի բակում մեկնարկել է Covid-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը

Այսօր` հոկտեմբերի 24-ին, 11:00-ից Օպերայի բակում մեկնարկել է Covid-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը: Այս  մասին տեղեկացնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:

«Եկեք պատվաստվենք: 11:00-ից Օպերայի բակում մեկնարկել է Covid-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը: Պատվաստումն իրականացվում է այս պահին Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերով՝ Աստրազենեկա, Սինոֆարմ, Սպուտնիկ V, Մոդեռնա»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ: